Բորիս Ջոնսոնի գրասենյակից հայտնել են նրա առողջական վիճակի բարելավման մասին

Բորիս Ջոնսոնի գրասենյակից հայտնել են նրա առողջական վիճակի բարելավման մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակից հայտնել են նրա առողջական վիճակի մասին՝ կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվելուց հետո, հաղորդում է BBC-ն: Գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքական գործիչը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա վիճակը կայուն է և նկատելի է բուժման արդյունավետությունը: Նա նաև հավելել է, որ Ջոնսոնը լավ տրամադրություն ունի և նշել է, որ վարչապետը ինքնուրույն է շնչում և թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնելու անհրաժեշտություն չկա: Ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքական գործիչը չի աշխատում, բայց կապի մեջ է կառավարության որոշ անդամների հետ: Կանցլեր Ռիշի Սունակը ճեպազրույցի ընթացքում հավելել է, որ Ջոնսոնը կարողանում է նստել մահճակալին, ինչպես նաև շփվել բժիշկների հետ: