Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը. «ՌԻԱ Նովոստի»

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը. «ՌԻԱ Նովոստի»

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությանը: Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55.242: Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են: