737 MAX ինքնաթիռներում գտել են երկու նոր ծրագրային խնդիր

737 MAX ինքնաթիռներում գտել են երկու նոր ծրագրային խնդիր

Boeing Co. օդանավաշինական կոնցեռնը նոր խնդիրներ է ի հայտ բերել 737 MAX ինքնաթիռների ծրագրային ապահովման համակարգում: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով ամերիկյան ընկերության նամակին: Այսպիսով, հայտնաբերվել են թռիչքների կառավարման համակարգերի հետ կապված երկու խնդիրներ: Խնդիրներից մեկը կապված է միկրոպրոցեսորի «հիպոթետիկ սխալի» հետ: Դրա պատճառով, առանց համապատասխան հրամանատարության ինքնաթիռը կարող է բարձրություն հավաքել կամ նվազեցնել այն: Մյուս խնդիրը «անջատում է» ավտոմատ ռեժիմը վայրէջքի պատրաստման ժամանակ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, այս խնդիրները չպետք է ազդեն շահագործման մեջ գտնվող ինքնաթիռների վերադարձի ժամկետի վրա, որը նախատեսված է մինչև 2020թ․ կեսը: