Էստոնիայում ձերբակալվել է միջազգային նոր նացիստական խմբի 13-ամյա առաջնորդը

Էստոնիայում ձերբակալվել է միջազգային նոր նացիստական խմբի 13-ամյա առաջնորդը

2020 թվականի հունվարին Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է միջազգային նեոնացիստական Feuerkrieg Division (FKD) խմբավորման հիմնադրին։ Միևնույն ժամանակ, իրավապահները չեն կարող կալանավորել նրան, քանի որ այս կազմակերպության առաջնորդը 13-ամյա ուսանող է՝ գրում է «Eesti Ekspress» շաբաթաթերթը: Հրապարակման համաձայն՝ դեռահասը ապրում է էստոնական փոքրիկ քաղաքում, հաճախում է դպրոց, ցուցաբերում է բարձր առաջադիմություն: Նա համացանցում իր գործունեությունը ծավալում է Commander մականունով («հրամանատար»- խմբ.)։ Նշվում է, որ վերջին ամիսներին խմբի այլ անդամներ նույնպես ձերբակալվել են մի քանի երկրներում: Էստոնիայում անչափահասները իրավական պատասխանատվություն չեն կրում, ուստի ոստիկանությունը չի կարող «հրամանատարին» կալանավորել: Ըստ Eesti Ekspress- ի՝ խմբի ամբողջ ղեկավարումը իրականացվել է առցանց: Նյութում նշվում է, որ առցանց հաղորդակցության մեծ մասը «պարզապես երևեկայական է»: Միևնույն ժամանակ, FKD-ի անդամները միմյանց հետ կիսել են պայթուցիկ նյութեր պատրաստելու ուղեցույցներ, զենքի ձևափոխման և գնելու խորհուրդներ: Այնուամենայնիվ, կազմակերպության հիմնական գործունեությունը եղել է քարոզչական պաստառների և թռուցիկների տարածումը: