Բիզնեսը պետք է լինի բարեխիղճ, հետո ակնկալի աջակցություն

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսությունը շարունակում է անկում ապրել։ Հայաստանն ապրում է արտակարգ դրության ու խիստ սահմանափակումների պայմաններում, ինչը, բնականաբար, անդրադառնում է մեր տնտեսության ու բիզնես համայնքի վրա։ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աջակցության մի քանի փաթեթներ, որոնք վերաբերում են տնտեսվարողներին։ Եթե կարճաժամկետ իմաստով տեսանելի է, թե ինչ խնդիրների են բախվել տնտեսվարողները, որոնք այս խիստ սահմանափակումների պայմաններում ստիպված են դադարեցնել կամ վերաֆորմատավորել իրենց գործունեությունը, ապա երկարաժամկետ իմաստով այս ճգնաժամն ի՞նչ խնդիրներ է բերելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին բիզնես-խորհրդատու Ելենա Խաչվանքյանը պատասխանեց․ «Պետք է հասկանալ, որ սա առաջին ճգնաժամը չի, որին բախվել է համաշխարհային տնտեսությունը։ Այսինքն՝ համաշխարհային տնտեսությունն իր ամբողջ ժամանակահատվածում ենթարկվել է խոշոր տնտեսական ճգնաժամերի ազդեցությանը, որոնք կառուցվածքային վերափոխել են տնտեսությունները։ Եթե շատ հին ժամանակաշրջան դիտարկենք, օրինակ, ասում են, որ ժանտախտի համաճարակն էականորեն քայքայել է ֆեոդալիզմը, իսկ ավելի ժամանակակից շրջան անցնելով՝ կարող ենք հիշել, որ Ասիայում տարածվել էր SARS-ի համաճարակը, որի արդյունքում էլեկտրոնային առևտուրը կտրուկ աճել էր։ Այդ տենդեցն Ասիայում այդպես էլ պահպանվեց։ Այսինքն՝ ճգնաժամն անցավ, սակայն պահպանվեց էլեկտրոնային առևտրի մեծ ծավալը։ Եթե խոսենք համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին, ապա, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանայք հայտնվեցին աշխատանքի շուկայում։ Մինչ այդ կանայք նստած էին տանը, իսկ հետագայում կամաց-կամաց նրանք ներգրավվեցին տնտեսության տարբեր ճյուղերում, որպես աշխատուժ։ Ի՞նչ պետք է ակնկալենք հիմա։ Դա աշխատանքի մեթոդների փոփոխություններն են։ Այսինքն՝ եթե նախկինում հեռավար աշխատանքի օրինակները քիչ էին՝ շատ քիչ ընկերություններ էին թույլ տալիս հեռավար աշխատել, ապա այս պայմաններում ստիպված բոլորը ճկունացան և սկսեցին փնտրել ու գտնել եղանակներ հեռահար աշխատանքի համար»։     Մանրամասները՝ տեսանյութում։