Կասիլիասը ցանկանումէ  վերադառնալ «Ռեալ»

Կասիլիասը ցանկանումէ վերադառնալ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը ցանկանում է «արքայական ակումբ» վերադառնալ: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ֆուտբոլիստն անձամբ ասել է, որ մտադիր է մի օր նորից վերադառնալ «Ռեալ», քանի որ այն համարում է իր տունը՝ թեպետ ակումբից հեռացել է 5 տարի առաջ: 2019 թվականի մայիսի 1-ին Կասիլիասը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել էր Պորտու քաղաքի հիվանդանոցներից մեկը և այդ դեպքից հետո ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Պորտու»-ի կազմում: Աշխարհի առաջատար դարպասապահներից մեկը կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: