Տոկիոյի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կավարտվեն 2021 թվականի հունիսին

Տոկիոյի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կավարտվեն 2021 թվականի հունիսին

Տոկիոյի 32-րդ ամառային oլիմպիական խաղերի քվոտաների խաղարկումը կավարտվի 2021 թվականի հունիսին: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիականա կոմիտեն: Այս կամ այն մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները կարող են փոփոխել որակավորման մրցաշարերի ժամկետները, սակայն չեն կարող ավելի ուշ անցկացնել դրանք, քան ՄՕԿ-ի նշած վերջնաժամկետը՝ 2021 թվականի հունիս ամիսը: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: