«Տոտենհեմը» խախտելով օրենքը վերսկսել է մարզումները

«Տոտենհեմը» խախտելով օրենքը վերսկսել է մարզումները

Անգլիական «Տոտենհեմ»-ը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո վերսկսել է մարզումները` խախտելով կարգը: Այս մասին գրում է The Guardian-ը: «Տոտենհեմ»-ը նորից մարզվում է, սակայն Անգլիայի կառավարությունը դեռևս թույլ չի տալիս թիմերին վերսկսել մարզումները: Ժոզե Մոուրինյոյի սաները առաջին մարզումն անցկացրել են առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել հունիս ամսին Պրեմիեր լիգան վերսկսելուն: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: