Չինաստանի իշխանությունները թույլ են տվել Ուհանից դուրս գալ 11 շաբաթ մեկուսացման մեջ գտնվող բնակիչներին. INTERFAX.RU

Չինաստանի իշխանությունները թույլ են տվել Ուհանից դուրս գալ 11 շաբաթ մեկուսացման մեջ գտնվող բնակիչներին. INTERFAX.RU

Չինաստանի իշխանություններն արգելափակել էին Ուհան քաղաքը, որտեղից սկսվել էր կորոնավիրուսի համաճարակը: Ուհանը 76 օր գտնվել է խիստ մեկուսացման պայմաններում. իշխանությունները նման միջոցառումներ են սահմանել՝ COVID-19-ի տարածումը զսպելու նպատակով: Քաղաքից դուրս գալու հնարավորություն ստանալուց հետո մայրուղում կուտակվել են Ուհանը լքել ցանկացողների ավտոմեքենաները: Վերականգնվել է նաև գնացքների երթևեկությունը: Global Times պարբերականը նշել է, որ ապրիլի 8-ին շուրջ 55 հազար մարդ երկաթուղու միջոցով կլքի քաղաքը: Դրանք հիմնականում մարդիկ են, որոնք աշխատում են այլ քաղաքներում: Չնայած Ուհանից դուրս գալու թույլտվությանը, քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորում են անհարկի չլքել քաղաքը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուհանում կորոնավիրուսով վարակի երկու նոր դեպք է գրանցվել, հայտնում են լրատվամիջոցները: