Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի

Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի

Իտալիայի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի: Այս մասին հայտնում էՍերիա Ա-ի մամուլի ծառայությունը: Աշխատավարձերի կրճատումը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Բոլոր ֆուտբոլիստների աշխավարձի 1/3­ը կկրճատվի, եթե Սերիա Ա-ի մրցաշրջանի մյուս հատվածը չկայանա: Իսկ եթե վերսկսվի մրցաշարը, ապա կկրճատվի միայն 1/6 մասը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր: Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հանդես էր եկել հայտարարությամբ և շեշտել, որ եթե պահանջվի, ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավ