Սերիա Ա-ն կարող է ավարտին հասցվել նաև աշնանը

Սերիա Ա-ն կարող է ավարտին հասցվել նաև աշնանը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության դեռևս չխաղարկված հատվածը կարող է ավարտին հասցվել նաև աշնանը: Այս մասին գրում է իտալական Rai Sport-ը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հանդես է եկել հայտարարությամբ և շեշտել, որ եթե պահանջվի, ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավիճակից դուրս գալը բարդ խնդիր է, բայց ամեն ինչ արվում է մրցաշրջանն ավարտելու համար: Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնովիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր: