Այս օրերին դիտեք բարի, դրական, ոչ ապոկալիպտիկ ֆիլմեր. կինոքննադատ Դիանա Մարտիրոսյան

Աշխարհում այնպիսի ժամանակներ են սկսվել, որ այսօր սարսափ ֆիլմերի պրոդյուսերները, ռեժիսորները և սցենարիստները նյարդային ծխում են մի անկյունում: «Կինոն և կորոնավիրուսը». այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ: «Իրականում այնքան էլ վախենալու չէ այս ամենը, եղանակն արևոտ է, մարդիկ հանգիստ քայլում են, սարսափ ֆիլմերի հետ ասոցիացիաները ավելի շատ մենք ենք մեր մեջ ստեղծում, երբ տանը մնում ենք միայնակ»,- նշեց Դիանա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պարզապես ձանձրանում ենք, քանի որ միապաղաղ է ամեն ինչ: Անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին մեծ տարածում գտավ «Վարակ» ֆիլմը, որտեղ նույնպես Չինաստանն է, չղջիկները, վիրուսը, մահերը, և տպավորություն է, թե ինչ-որ մեկը դիտել է այդ ֆիլմ և որոշել չար կատակ անել մարդկության հետ, Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ նման սցենարներ շատ կան կինոյի պատմության մեջ, և խորհուրդ տվեց այս օրերին դիտել ոչ ապոկալիպտիկ, կատակերգական, բարի, դրական, հեքիաթային, ֆիլմեր: Անդրադառնալով հարցին, թե այս շրջանում ինչ իրավիճակ է կինոաշխարհում և ինչ կանխատեսումներ կան՝ ինչ է լինելու կորոնավիրուսից հետո, կինոքննադատը նշեց, որ տուժելու է կինեմատոգրաֆիան, ինչպես և թատրոնը և մյուս մշակութային ոլորտները. «Շատ ֆիլմերի և սերիալների նկարահանումներ դադարեցվել են, փառատոնները տեղափոխվել են օնլայն հարթակ…»: Մանրամասն՝ տեսանյութում: