Կրկնակի թանկացում նպարեղենի շուկայում

Պարենամթերքի շուկայում գնաճն ակնհայտ է: «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ նպարեղենի շուկայում կրկնակի թանկացումներ են տեղի ունեցել: Նոր Զովք խանութների ցանցի մասնաճյուղի տնօրեն  Հակոբ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թաբկացումը կապված  է ճանապարհների փակ լինելու հետ: Մասնավորապես՝ հնդկաձավարը, որը վաճառվում էր 400-450 դրամով, այժմ 900 դրամ է դարձել: Բրինձի դեպքում ևս թանկացումը նկատելի է: Իհարկե կրկնակի չէ, սակայն թանկացում կա:  Գնաճ է տեղի ունեցել նաև կաթնամթերքի շուկայում:   Մանրամասները՝ տեսանյութում