Մեր հասարակությունը պետք է առօրյայում տեսնի իշխանությանը

Վարակակիր քաղաքացիների բջջային հեռախոսազանգերն արձանագրելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը Հայաստանում արժանացավ ամենատարբեր գնահատականների: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ: Խորհրդարանի մեծամասնությունը երկրորդ փորձից ընդունեց բջջային հեռախոսների տեղորոշման միջոցով կորոնավիրուսի վարակակիրների շրջանակը պարզելու մասին կառավարության նախաձեռնությունը, որը դարձել էր մեծ աղմուկի պատճառ: Առաջին փորձը, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմությունը տապալեց: