Իրավիճակը հասկանալու խնդիր ունենք. կառավարությունը պետք է լինի դուխով ու պրոակտիվ

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող չորս ծրագրերը, որոնք ուղղված են բիզնեսի աջակցմանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մենյու գրուպ» ընկերության հիմնադիր Վահան Քերոփյանը և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Չորս ծրագիր է նախատեսված բիզնեսին աջակցելու համար. այստեղ խնդիրն այն է, թե ինչ «դեղերով» է փորձում կառավարությունը բուժել այն հիվանդությունը, որն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով: Դ. Թրամփն ասաց, որ «դեղը» պետք է լինի ավելի ուժեղ քան վիրուսը, հակառակ դեպքում «հիվանդությունը» չի բուժվի: Այսօր մեր «հիվանդությունը» շատ մեծ է, բոլոր պետությունների գնահատմամբ՝ դա ՀՆԱ-ի 15-20 տոկոսի չափով «հիվանդություն» է: Մեր կառավարությունն առայժմ 2 տոկոսով է ուզում օժանդակել, ինչը շատ քիչ է՝ եթե «դեղը» թույլ է, չի օգնի, աննակատ կանցնի»,- նշեց Վահան Քերոփյանը: «Իրավիճակը հասկանալու խնդիր ունենք,- նշեց Վարազդատ Կարապետյանը,- նախ պետք է հասկանանք ինչպիսի «հիվանդություն» է սա՝ տնտեսության առումով, ինչ մասշտաբների և ինչքանով է մեր երկիրն ունակ ներարկումներ անելու տնտեսության մեջ: Ոլորտային գերակայություններ պետք է սահմանենք»: Վահան Քերոփյանն ընդգծեց, որ չպետք է սպասել, տեսնել ինչ կլինի. «Կառավարությունը պետք է լինի դուխով և շատ պրոակտիվ… Միջազգային կազմակերպությունները առաջարկել են օգնություն, և պետք է դրանք հնարավորինս արագ վերցնել»:   Մանրամասն՝ տեսանյութում: