Գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին. Հակոբ Ավագյան

Մենք հաճախ ենք բախվում այնպիսի դեպքերի, երբ կազմակերպությունների, այդ թվում սուպերմարկետների աշխատակիցներին բժշկական դիմակները «ձեւի» համար են բաժանում, որ մոնիթորինգ իրականացնելու ժամանակ խախտումներ չհայտնաբերվեն: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության ղեկավար Հակոբ Ավագյանը: «Կոչ ենք անում այդպես չվարվել եւ աշխատակիցներին դիմակներով ապահովել, որոնք նրանց անհարմարություն չեն պատճառում»,- նշեց պաշտոնյան: Նա հավելեց, որ հիմա մշակման փուլում է ԵՏՄ շրջանակում բժշկական դիմակների ստանդարտացման նախագիծը, որը մոտ ժամանակում կհաստատվի: