Բանկային պարտավորությունների չկատարումը՝ ֆորս-մաժորի հետևանք. ԼՀԿ-ի առաջարկը. «Ժամանակ»

Բանկային պարտավորությունների չկատարումը՝ ֆորս-մաժորի հետևանք. ԼՀԿ-ի առաջարկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկով: Այս առաջարկի նպատակն է, որպեսզի բանկերից վարկեր վերցրած և արտակարգ դրության ռեժիմի պատճառով դրանք մարել չկարողացող վարկառուներն իրավական հիմք ունենան իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Մասնավորապես ԼՀԿ-ն առաջարկում է օրենքում ավելացնել այսպիսի դրույթ. «Պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետևանք է»… Ֆորս-մաժոր է համարվում համաճարակը և արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: