Թրամփի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստը նույնպես բացասական է եղել․ Reuters

Թրամփի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստը նույնպես բացասական է եղել․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոր տիպի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի նախագահի բժիշկ Շոն Քոնլիի նամակին։ Քոնլիի հաղորդմամբ, Թրամփը էքսպրես-թեստ է հանձնել, որը արդյունքը ցույց է տվել 15 րոպե անց։ Նախագահը առողջ է, հիվանդության ախտանշաններ նրա մոտ չկան, նշել է բժիշկը։ ԱՄՆ նախագահն առաջին թեստը հանձնել էր բրազիլական պատվիրակության անդամի հետ հանդիպելուց հետո, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։