Հրապարակվել են COVID-2019-ի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները․ Gazeta.ru

Հրապարակվել են COVID-2019-ի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները․ Gazeta.ru

ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին նախակլինիկական փորձարկումներն են անցկացրել, որոնց արդյունքները հրապարակվել են EBioMedicine գիտական ամսագրում։ Մասնագետները պատվաստանյութը ստուգել են լաբորատոր մկների վրա։ Թեստը հաջող է անցել․ կրծողների օրգանիզմները սկսել են մեծ քանակությամբ հակամարմիններ արտադրել SARA-CoV-2-ի նկատմամբ։ Գիտնականները դեռևս չեն վարակել մկներին կորոնավիրուսով, սակայն մոտ ժամանակներս նախատեսվում է գիտափորձ անցկացնել։ Նման պատվաստանյութի հետ ամերիկացի գիտնականների նախորդ փորձը ցույց է տալիս, որ դեղամիջոցը պետք է պաշտպանի կրծողներին նոր վարակից մեկ տարվա ընթացքում։