Սաուդյան Արաբիան պատրաստ է նվազեցնել նավթի արդյունահանումը մինչև 9 միլիոն բարել/օր՝ G20-ի երկրների մասնակցության պայմանով

Սաուդյան Արաբիան պատրաստ է նվազեցնել նավթի արդյունահանումը մինչև 9 միլիոն բարել/օր՝ G20-ի երկրների մասնակցության պայմանով

Սաուդյան Արաբիան պատրաստ է սահմանափակել նավթի օրական արդյունահանումը մինչև 9 միլիոն բարել, եթե G20-ի մյուս երկրները միանան կրճատումներին, գրում է WSJ- ն՝ թագավորության ներկայացուցիչներին հղումով: Մարտին Սաուդյան Արաբիան օրական արդյունահանում էր 9.8 միլիոն բարել նավթ, բայց OPEC+-ի գործարքի փլուզումից հետո հայտարարեց համաշխարհային շուկա օրական 12.3 միլիոն բարելի մատակարարման և հնարավորինս երկար այդ մակարդակը պահպանելու ծրագրերի մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ, որն իր հերթին զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ ակնկալում է, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կնվազեցնեն նավթի արդյունահանումը 10 միլիոն բարելով և նույնիսկ ավելի՝ մինչև 15 միլիոն բարելով: Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ տեղեկությունը: «Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել»,- ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին: Նա նաև բացասական է պատասխանել նման խոսակցություն անցկացնելու մտադրության մասին հարցին: «Դեռ ոչ»,- ասել է Պեսկովը: Թագավորության ներկայացուցիչը, որը ծանոթ է իրավիճակին, WSJ-ին ասել է, որ 10 միլիոն բարելի և ավելի բարձր թվերի մասին խոսելը չափազանցություն է՝ նշելով, որ լավագույն դեպքում կրճատումը կարող է լինել 6 միլիոն բարել/օր: «Ես չեմ կարող ասել, թե ինչպես է նա (Թրամփը) հասել նման թվերի, և որ երկրներն է նկատի ունեցել»,- ասել է պաշտոնյան: