Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոնի. BNO News

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոնի. BNO News

Ամբողջ աշխարհում պաշտոնապես հայտնաբերվել է SARS-CoV-2 վարակի մեկ միլիոն դեպք: Այդ մասին հինգշաբթի, ապրիլի 2-ին, հաղորդել է BNO News լրատվական գործակալությունը: Ավելի քան մեկ միլիոն վարակվածներից մահացել է 52.026 հիվանդ, ապաքիվել է 206.200 մարդ: Բուժման ընթացքում են առնվազն 742.000 մարդ: Հաստատված վարակների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում. այստեղ վարակից տուժել է 233.800 մարդ: ԱՄՆ-ին հետևում է Իտալիան՝ 115.000 վարակվածներով: Իտալիայում է գրանցվել COVID-19-ից առաջացած թոքաբորբից մահացության ամենաբարձր ցուցանիշը՝ 13.900, որը կազմում է բոլոր վարակվածների ավելի քան 12%-ը: Եվրոպական այլ երկրներում արձանագրվել են մի քանի տասնյակ հազարների հասնող դեպքեր: Իսպանիան՝ 110 հազար վարակվածնորով, առաջ է անցել Չինաստանից, որը համարվում է համաճարակի բռնկման կենտրոնը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ՉԺՀ-ում դեպքերի թվի աճը գրեթե կանգ է առել. վերջին օրվա ընթացքում միայն 90 նոր դեպք է հայտնաբերվել: