Կրեմլը հերքել է Պուտինի և Սաուդյան Արաբիայի արքայազնի միջև կայացած զրույցի վերաբերյալ Թրամփի խոսքերը

Կրեմլը հերքել է Պուտինի և Սաուդյան Արաբիայի արքայազնի միջև կայացած զրույցի վերաբերյալ Թրամփի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է երկրի ատաջնորդ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի միջև կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկությունները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ մոտ ապագայում նման խոսակցություն անցկացնելու ծրագրեր չկան: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի միջև: