Նավթը թանկացել է 46%-ով՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի Դաշնության մասին Թրամփի խոսքից հետո

Նավթը թանկացել է 46%-ով՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի Դաշնության մասին Թրամփի խոսքից հետո

Brent տեսակի նավթի գինն աճել է 46%-ով՝ սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ զրույցի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ աճուրդների տվյալներին հղումով: Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Սաուդյան Արաբիայի կողմից մոտ 10 միլիոն բարելով նավթի արդյունահանման կրճատման հույս ունի: Բորսային առևտրի պիկին Brent-ի գինն աճել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 36.29 դոլարի: Ապրիլի 1-ին, օրվա վերջում առևտրի ավարտին, Brent-ի գինը եղել է շուրջ 24 դոլար, իսկ ռուսական Urals-ի գինը նվազել է հասնելով գրեթե 10 դոլարի՝ հաղթահարելով արտահանման «անանցանելի» շեմը: