Լուկաշենկոն դժգոհել է Ռուսաստանի «կայսերական նկրտումներից»

Լուկաշենկոն դժգոհել է Ռուսաստանի «կայսերական նկրտումներից»

Բելառուսը նախկինի պես պատրաստ է շարունակելու ինտեգրումը Ռուսաստանի հետ Միութենական պետության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում, բայց պնդում է կողմերի հավասարության մասին: Այս մասին հայտարարել է Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հայտնում է «Բելտան»: Նա դժգոհել է Ռուսաստանի «կայսերական նկրտումներից» և ասել է, որ պատրաստ է շարունակել աշխատել համաձայնագրերի իրագործման վրա, եթե Մոսկվան հրաժարվի դրանցից: Բելառուսի առաջնորդի խոսքով՝ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է հստակ պահպանել երկու կողմերի ձեռնարկությունների, իշխանությունների, քաղաքացիների համար պայմանների հավասարությունը: Որպես կողմերի անհավասարության օրինակ՝ նա վկայակոչել  է Միութենական պետության միասնական արժույթի վերաբերյալ կետը և նշել, որ կողմերի հավասարության համար դա չպետք է լինի ռուսական ռուբլին կամ բելառուսականը: Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ Մոսկվան փակել է իր սահմանները կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ՝ առանց Մինսկի հետ խորհրդակցելու: «Հիմա ամեն ինչ խախտված է, և կորոնավիրուսը խախտել է վերջինը և ամենակարևորը՝ մարդկանց համար հավասար պայմանները», - նշել է նա: