Եվրոպայում COVID-19-ով վարակվածների 95% -ից ավելին 60 տարեկանից բարձր մարդիկ են․ԱՀԿ․«ՌԻԱ Նովոստի»

Եվրոպայում COVID-19-ով վարակվածների 95% -ից ավելին 60 տարեկանից բարձր մարդիկ են․ԱՀԿ․«ՌԻԱ Նովոստի»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժնի տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակված հիվանդների ավելի քան 95%-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռիսկի գոտում են գտնվում դեռևս սիրտ-անոթային, հիպերտոնիկ հիվանդություններով և շաքարային դիաբետով տարեցները: Ըստ նրա՝ դեպքերի ավելի քան 50%-ի դեպքում վիրուսից մահացել են 80 և բարձր տարիքի մարդիկ, 10-ից 8-ը մեկ կամ երկու քրոնիկ հիվանդությամբ հիվանդներ էին: