Լուկաշենկոն հայտարարել է, որ կարող է սահմանել արտակարգ դրությունը, բայց չի ցանկանում «խաղալ այս խաղերը»․«ԲելՏԱ»

Լուկաշենկոն հայտարարել է, որ կարող է սահմանել արտակարգ դրությունը, բայց չի ցանկանում «խաղալ այս խաղերը»․«ԲելՏԱ»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունում կորոնավիրուսի տարածման պատճառով կարող է արտակարգ դրություն մտցնել, բայց չի ցանկանում «խաղալ այս խաղերը»՝ ընտրություններից առաջ ցույց տալով, թե ինչպիսի «ուժեղ տղա» է ինքը՝ հայտնում է ԲելՏԱ-ն: «Անկեղծ, այսօր ես կարող էի մտցնել արտակարգ դրություն. փողոցներում պարեկություն, բոլորը նստած են և ցույց տայի նախագահական ընտրություններից առաջ, թե որքան «ուժեղ տղա» եմ, որ կարող եմ ամեն ինչ հսկողության տակ առնել», - ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ չի ցանկանում, որ մարդիկ ապրեն տեղաշարժի սահմանափակման իրավիճակում։ «Ես չեմ ցանկանում խաղալ այս խաղերը: Մենք պայքարելու ենք ցանկացած հիվանդության դեմ: Հետևաբար, ես չեմ առանձնացնում կորոնավիրուսը», - ասել է Լուկաշենկոն: