Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից բժշկական սարքավորումներ է գնել

Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից բժշկական սարքավորումներ է գնել

ԱՄՆ-ն և Ռուսաստանը անցյալում ճգնաժամերի ընթացքում միմյանց հումանիտար օգնություն են ցուցաբերել, և անկասկած, կշարունակեն դա անել ապագայում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտեգուսը՝ գրում է ria.ru-ն: «Նախագահներ Թրամփի և Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգները պայմանավորվել են գնել Ռուսաստանից անհրաժեշտ բժշկական սարքավորումները, այդ թվում՝ շնչառական սարքեր և անձնական պաշտպանիչ սարքավորումներ, որոնք ապրիլի 1-ին տեղափոխվել են Նյու Յորքում Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալություն», - ասվում է Պետքարտուղարության կայքում: Չորեքշաբթի օրը Ան -124 ինքնաթիռը ժամանել էր Նյու Յորք Ռուսաստանից: Ինքնաթիռում, ինչպես նշել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, եղել են ախտահանող նյութեր, բաժակներ, ռեսպիրատորներ և դիմակներ, ինչպես նաև սարքավորումներ: