Մենք դեռ չենք հասել կորոնավիրուսի պիկին. դրա ամբողջ ուժը դեռ չենք տեսել. համաճարակաբաններ

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ՀՀ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները, սեփական դիմումների համաձայն, ազատված են աշխատանքից: Աշխատանքից ազատման պատճառը ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումն էր: Հայաստանում շարունակվում է տարածվել նոր տեսակի կորոնավիրուսը՝ COVID-19, առողջապահության համակարգն առավել քան երբևէ ունի լավ ու որակյալ մասնագետների կարիք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկինաշխատակիցներ, համաճարակաբաններ Էդուարդ Հովհաննիսյանի և Ռուբեն Հովհաննիսյանի հետ: