Ճշմարտության խճանկարը հատիկ-հատիկ հավաքվում է. Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին դասը, որի մասին միշտ գիտեինք, հետևյալն է, որ թշնամին քնած չէ, մեր նկատմամբ իր նկրտումներից չի հրաժարվել, և մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք, քանի որ ամեն պահի նույնը կարող է կրկնվել և Արցախի, և Հայաստանի սահմանների ուղղությամբ: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Նույնիսկ այս օրերին, երբ գրեթե բոլոր հակամարտությունների պարագայումմեծ հաշվով ոչ պաշտոնական զինադադար է, որովհետև մի նոր թշնամի կա՝ կորոնավիրուսը, և մլորակը դրա դեմ է պայքարում, նույնիսկ այս օրերին, բառաիորեն երկու օր առաջ ականատես եղանք կրակոցների, խաղաղ, քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների»,-ասաց նա:Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքների քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանը, Արարատ Միրզոյանն ասաց. «Այս խնդիրը հասարակությանը շատ է հուզում, իսկապես մեծ կարևորություն ու հնչեղություն ունի: Այո, 6 ամիսը բավարար չեղավ, որպեսզի հանձնաժողովը կարողանա ամբողջական ուսումնասիրություն իրականացնել, և ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Քննիչ հանձնաժողովը մեծ թափով իր աշխատանքը ծավալում է և անընդհատ նոր հանդիպումներ է ունենում և ճշմարտության խճանկարը հատիկ-հատիկ կարողանում է հավաքել: Ցավոք սրտի հանցին առնչություն ունեցող չափազանց կարևոր անձինք, վկաներ եղան, որոնք առայժմ հրաժարվել են գալ հանձնաժողով և իրենց գիտելիքով կիսվեն: Բայց ես վստահ եմ, որ հանձնաժողովը շարունակում է այդ ուղղությամբ ջանքերը և ես համոզված եմ, որ հանձնաժողովն ամբողջական ճշմարտությունը կբացահայտի և կներկայացնի հանրությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը: