Մեր ձեռքը զարկերակին է, իրավիճակը գնահատում ենք. ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի մայր

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է չորս տարի, սակայն զոհված հերոս տղաների ծնողների կյանքում ոչինչ չի փոխվել։ Նույն վիշտն ու ցավը զգում են ամեն անգամ Եռաբլուր այցելելիս։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ապրիլյան պատերազմում զոհված հերոս, ժպտադեմ Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը, նշում է՝ Եռաբլուր է գալիս հպարտության ու ցավի զգացումով։ Տիկին Գայանեի խոսքով՝ տղաները գիտակից գնացել են անձնազոհության, հայրենիքի համար կյանք են տվել։