Սերժ Սարգսյանին ու Խաչատուրովին թող բերման ենթարկեն. Արմենակ Ուրֆանյանի մայր

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը ապրիլի 2-ին, ամեն անգամ Եռաբլուր գալով նույն ցավն ու կարոտն է ապրում։ Այս չորս տարիները չեն փոխել ոչ մի բան։ Տիկին Համեստը Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին փոխանցեց իրենց խնդրանքը։ Զոհված զինվորների ծնողները խնդրում են Կառավարությանը բանկերի միջոցով ընդառաջել իրենց հիփոթեքային վարկեր ձևակերպելու հարցում։ Շատ ընտանիքներ կան, որոնք ապրում են վարձով, ովքեր տան կարիք ունեն։ Տիկին Համեստի խոսքով՝ 1000 դրամների հիմնադրամից իրենց փոխանցվող գումարը ավելի նպատակահարմար կլիներ, որ կարողանային օգտագործել որպես հիփոթեքային վարկի մարման միջոց։ Արարատ Միրզոյանը խոստացավ անպայման խնդիրը փոխանցել Կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին։ Մանրամասները՝ տեսանյութում