Խնդրում եմ կառավարությանը՝ Նորագավիթից այն կողմ էլ նայեք ինչ կա. Ապրիլյանի պատերազմում զոհված զինվորի հայր

Զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան զոհերի հիշատակին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աբրահամ Աբրահամյանը դժգոհեց, որ Կառավարությանն կողմից պատշաճ աջակցության չեն արժանանում։ Նրա խոսքով՝ դեռ 2016 թվականից առաջ, բանկերի հետ կապված խնդիրներ է ունեցել, դասակարգվել է, հիմա չի կարող ոչ մի ծրագրից օգտվել։ Աբրահամ Աբրահամյանը, ով ապրում է Արարատի մարզի Տափերական գյուղում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, որդու զոհվելուց հետո դժվարությամբ է կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը։ Բանկերում ունեցած խնդիրների պատճառով անգամ չի կարողանում օգտվել անտոկոս գյուղատնտեսական վարկերից։ Զոհված զինծառայողի հայրը Կառավարությունից խնդրում է իրեն ու իր նման ծնողների խնդիրները բանկերի հետ կապված լուծել, ընդառաջել։ Մանրամասները՝ տեսանյութում