Գազի գնի հարցը չէի դիտարկի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում․ «Իմ քայլի» պատգամավոր

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի բարձրացման հայտ է ներկայացրել, որով նախատեսվում է գազի թանկացում ներքին սպառողի համար: Այս տեղեկությունը ընդամենը մի քանի շաբաթ առաջ շատ սովորական էր։ Սակայն ներկայումս կա կորոնավիրուսի վտանգը, համաշխարհային ճգնաժամ, տնտեսական խնդիրներ, միաժամանակ նավթի շուկայում մեծ գնանկում։Այսօր այս պայմանների առկայության դեպքում որքանո՞վ է պատեհ խոսել կամ նման հայտն ներկայացնել։ Հարցին անդրադառնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան։ Պատգամավորն այս հարցը չի ցանկանում դիտարկել հայ-ռուսական հարբերությունների համտեքստում, կարծում է՝ պետք է սպասել վերջնարդյունքին։ Անդրադառնալով կառավարության կողմից սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմացնող միջոցառումներին՝ նշում է՝ ճգնաժամը մի շարք հնարավորություններ է ստեղծում, պետությունն էլ անում է ամեն ինչ՝ օժանդակելու համար։