Փակուղի չկա, այս խնդրի հանգուցալուծմանը սպասում է ողջ ժողովուրդը․ Անդրանիկ Քոչարյան

«Որևէ խնդիր փակուղու մեջ չի գտնվում, սա այն հարցը չէ, որ գնա փակուղի։ Եվ այս հարցի հետ կապված եթե որևէ մեկը այլ պատկերացում ունի, շատ արագ նա իր որոշումները կվերանայի, որովհետև այս խնդրի հանգուցալուծմանը սպասում է մեր ողջ ժողովուրդը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հրավերը Յուրի Խաչատուրովի կողմից մերժելուն։