- Վարկային արձակուրդը երկարաձգվում է մինչև մայիսի 17-ը,
- Վարկային արձակուրդին հաջորդող 3 ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են վճարել միայն տոկոսագումարները,
- Նշված ժամանակաշրջանի ընթացքում չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա, ընդ որում այն վարկառուների համար, ում պարտավորությունների գծով առկա չէ անշարժ գույքով գրավային ապահովություն, երաշխավորություն կամ բացակայում է գրավային պայմանագրի վերակնքման անհրաժեշտությունը, վարկի մարման ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Գրավով ապահովված վարկերի դեպքում վարկառուներն օգտվում են բոլոր վերոնշյալ արտոնություններից, բացի վարկի մարման ժամկետի ավտոմատ երկարաձգումից․ նրանց Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։
IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին
13:22 | 2020-04-02
Հաշվի առնելով մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ այդ ընթացքում առանց եկամուտների վերականգնման մեր հաճախորդները դժվարություններ կունենան արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկի մարում իրականացնել՝ IDBank-ը հայտարարում է հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։
Այն ենթադրում է`