Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ. ինչ է այն ենթադրում. «Ժողովուրդ»

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ. ինչ է այն ենթադրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ ցանկանալով ամրագրել, որ Ազգային ժողովի Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում: «Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը կարող է գումարվել նաև ոչ աշխատանքային օրերին»: Նա նշում է, որ կարևորելով ռազմական և արտակարգ դրության դեպքում Ազգային Ժողովում հատուկ նիստերի և իրավական ռեժիմով նախատեսված աշխատանքների իրականացումը` այս համատեքստում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը հավելյալ հնարավորություն կտա երկրում ստեղծված իրավիճակի, նախատեսվող միջոցառումների և բոլոր որոշումների կայացման ու վերահսկման գործառույթը օրենսդրի կողմից կազմակերպել առավել արդյունավետ կերպով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: