Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները և՞ս կկայացվեն առցանց նիստերի միջոցով. «Ժամանակ»

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները և՞ս կկայացվեն առցանց նիստերի միջոցով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Վարդանյանն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի «Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաև առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով»: Եթե ամեն ինչ գնա այս ոգով, ապա չի բացառվում, որ մի օր էլ որոշում կայացվի ԱԺ նիստերն ու որոշումները առցանց անցկացնելու և կայացնելու մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: