Գերմանիայում թուրքական մի ընտանիք  «կորոնավիրուսով» նամակ է ստացել․ Ermenihaber

Գերմանիայում թուրքական մի ընտանիք «կորոնավիրուսով» նամակ է ստացել․ Ermenihaber

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղաբնակ թուրք ընթտանիքը սպառնալից նամակ է ստացել անհայտ անձից։ Նշվում է, որ ծրարը իր փոստարկղում հայտնաբերել է 28-ամյա Օնդեր Քոջան, իսկ նամակի մեջ գրված է եղել, որ թղթի վրա կորոնավիրուս կա։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոջան պատմել է, որ ապշել է նամակի բովանդակությունից։ Նամակում մասնավորապես գրված է եղել․ «Ձեզ անակնկալ ունեմ։ Ես վարակված եմ կորոնավիրուսով։ Այս նամակի վրա մի քանի անգամ հազացել եմ և չորս կողմից լիզել եմ։ Ես մենակ չեմ լքելու այս աշխարհը։ Իմ վերջին առաքելությունն է Գերմանիան առանց օտարների թողնել երեխաներիս և թոռներիս։ Մահացիր, դանդաղ մահացիր․ Գերմանիան թող մնա գերմանացիներին։ Հուսով եմ վիրուսը արագորեն կտարածվի ձեր ընտանիքում»։ Թուրք տղամարդն ասել է, որ ընթերցելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանել է և դիմել ոստիկանություն։ Դեպքի մասին նա նաև հայտնել է Համբուրգի թուրքական հյուպատոսությանը։ Քոջան օգնության է դիմել Համբուրգի բժիշկներին, որոնք հայտնել են, որ թղթից վարակի անցման հավանականությունը շատ ցածր է։ Չնայած այս ամենին՝ նա 1 շաբաթ աշխատանքի չի գնացել և մնացել է տանը։ Նշենք, որ թուրքական աղբյուրը պնդում է, որ այս նամակի հեղինակը կամ հեղինակները ռասիստ գերմանացիներն են։ Հիշեցնենք, որ փետրվար և մարտ ամիսներին նման ևս 3 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում: