Համաճարակից հետո գործարկված առաջին գնացքն Ուհանից դիմակներ է տեղափոխում Եվրոպա. Ռիա-նովոստի

Համաճարակից հետո գործարկված առաջին գնացքն Ուհանից դիմակներ է տեղափոխում Եվրոպա. Ռիա-նովոստի

Չինական Ուհան նահանգից երկաթուղային տրանսպորտի գործունեությունը վերականգնելուց հետո առաջին գնացքը Ռուսաստանի տարածքով Եվրոպա կտեղափոխի դիմակներ, ավտոմեքենաների սարքավորումներ, էլեկտրոնիկա և այլ ապրանքներ: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: Covid-19 համաճարակից հետո չինական Ուհան նահանգից առաջին գնացքը կուղևորվի Դուսբուրգ: Ավելի քան 40 կոնտեյներներից բաղկացած գնացքը Ուհանից դուրս է եկել 2020 թվականի մարտի 28-ին: