COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թիվն անցել է 900 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 45 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 190.773: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 200.289: Գրանցվել է 11759 նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 4390-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110.574  է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13155 մարդ: Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 102.136 է: Իսպանիայում 6 հազարից ավելի նոր դեպքեր են ի հայտ եկել: Մահացածների թիվն ավելացել է 589-ով՝ կազմելով ընդհանուր 9053 դեպք: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76238 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3312: Վարակվածների թվով Չինաստանին հաջորդում է Գերմանիան, այստեղ 75754 վարակակիր կա: Մեկ օրում գրանցվել է 3900-ից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության թիվը հասել է 848-ի: