Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի կայունացման քայլերը. Կրեմլ

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի կայունացման քայլերը. Կրեմլ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշվում է, որ երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը: Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները: