Վրաստանում կորոնավիրուսի թեթև ախտանիշներով հիվանդները կբուժվեն․ sputnik-georgia

Վրաստանում կորոնավիրուսի թեթև ախտանիշներով հիվանդները կբուժվեն․ sputnik-georgia

Կորոնավիրուսով հիվանդները, ոորոնց մոտ հիվանդության ընթացքը մեղմ կլինի,  հեռակա կարգով կբուժվեն տանը՝ ասված է Վրաստանի Առողջապահության նախարարության կայքում հրապարակված արձանագրության մեջ, որն ընդունվել է կառավարության կողմից փորձագետների հետ միասին: Մասնագետները պայմանավորվել են նոր արձանագրության շուրջ, որը սկզբունքորեն տարբերվում է նախորդից: Այն նկարագրում է բժիշկների գործողությունները վարակված անձանց բուժման գործում: Ինչ վերաբերում է բժշկական անձնակազմի առաջարկությանը, ապա նրանք, ովքեր ստիպված են աշխատել նման պայմաններում, պետք է փորձեն խուսափել վարակված հիվանդի հետ անմիջական կապից՝ անկախ այն բանից, նա կասկածում է իր հիվանդության մեջ, թե ոչ: Առաջնային բուժօգնության անձնակազմի համար հեռակա աշխատանքը նախընտրելի է համարվում: Առաջարկվում է, որ բժիշկները հեռավոր խորհրդատվություն տրամադրեն հիվանդներին` հեռախոսով, տեսազանգով կամ համացանցով: Այս համակարգի հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել կորոնավիրուսով վարակվողների թիվը, որոնք դիմում են կլինիկաներ, և նվազագույնի հասցնել բժշկական անձնակազմի և այլ հիվանդների համար վարակի ռիսկերը: