Վրաստանում կվերականգնվի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տրվող ամսական նպաստը

Վրաստանում կվերականգնվի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տրվող ամսական նպաստը

Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց տրվող ամսական սոցիալական նպաստները դադարեցվել էին 2020 թվականի հունվարի 1-ին, այս ժամանակահատվածի համար կստանան լիարժեք փոխհատուցում՝ ասվում է Վրաստանի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ՝ գրում է sputnik-georgia.ru-ն: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվար և փետրվար ամիսներին դադարեցված նպաստների վճարումն արդեն վերականգնվել է: Բացի այդ, արտակարգ դրության տևողության համար Սոցիալական ծառայության գործակալությունը չի ստուգելու միասնական տվյալների բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակը, եթե ընտանիքը  չպահանջի սոցիալ-տնտեսական կարգավիճակ: