Աշխարհում կորոնավիրուսի պատճառով կտրուկ թանկացել է բրինձը․ The Wall Street Journal

Աշխարհում կորոնավիրուսի պատճառով կտրուկ թանկացել է բրինձը․ The Wall Street Journal

Համաշխարհային շուկայում բրնձի և ցորենի գները կտրուկ բարձրացել են  կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին գրում է The Wall Street Journal- ը: Սննդամթերքը թանկանում է ամբողջ աշխարհում պարենամթերքի պահանջարկի մեծացման պատճառով: Մթերային անվտանգության պահպանման համար կառավարությունները սահմանում են հիմնական արտադրանքի արտահանման սահմանափակումները: Օրինակ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ուկրաինան արդեն հայտարարել են ցորենի արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին: Վիետնամը, որը աշխարհում առաջատար բրինձ արտադրողներից մեկն է, նույնպես հայտարարել է, որ նախատեսում է կրճատել այս ապրանքի արտահանումը՝ գրում է Bloomberg-ը: Ցորեն և բրինձ ներմուծող  երկրները, իրենց հերթին, նույնպես խթանում են գները ՝ ավելացնելով ապրանքների գնումները: Արդյունքում՝ Չիկագոյի առևտրային բորսայում ցորենի ֆյուչերսները աճել են 15 տոկոսով՝ հասնելով 5.72 դոլարի: Համաշխարհային շուկայում հենանիշ համարվող թայլանդական բրնձի արժեքը տարվա սկզբից ավելացել է 17 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 490 դոլարի: