Լիտվայի նախագահը հորդորում է չհավատալ կորոնավիրուսի մասին Լուկաշենկոյի «աքլորությանը»․ BNS

Լիտվայի նախագահը հորդորում է չհավատալ կորոնավիրուսի մասին Լուկաշենկոյի «աքլորությանը»․ BNS

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ չի կարելի հավատալ Բելառուսի իշխանությունների պաշտոնական տեղեկատվությանը՝ երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, իրավիճակն այնտեղ շատ ավելի վատ է: Այս մասին գրում է Baltic News Service-ը: «Մենք չենք կարող վստահել այս տեղեկատվությանը, որը մենք պաշտոնապես ստանում ենք Բելառուսից, քանի որ ես հավատում եմ, որ Բելառուսի առաջնորդը (Ալեքսանդր Լուկաշենկոն) գնահատում է իրավիճակը՝ ինչ-որ չափով աքլորանալով», - ասել է Նաուսեդան՝ հավելելով, որ լիտվական կողմը տեղյակ է բելառուսական տարածքում վարակի որոշակի օջախների մասին: Միևնույն ժամանակ, Լիտվայի Նախագահը համաձայնել է Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսի դիրքորոշմանը և կոչ է արել կառավարությանը սահմանափակել ցանկացած շփում Բելառուսի հետ, «որը ներկայում չափազանց հանգիստ է կորոնավիրուսների բռնկումը գնահատելու հարցում և հնարավոր է, որ դրանով պայմանավորված՝ լուրջ հետևանքներ ունենա երկիրը»: