Նիդեռլանդների՝ կորոնավիրուսով վարակված 101-ամյա բնակչուհին ապաքինվել է․TASS

Նիդեռլանդների՝ կորոնավիրուսով վարակված 101-ամյա բնակչուհին ապաքինվել է․TASS

Նիդեռլանդների 101-ամյա բնակչուհին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը և ապաքինվել՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռոտերդամի հիվանդանոցի կայքը: Նշվում է, որ կինը մեկուկես շաբաթ առաջ հիվանդանոց է ընդունվել շնչառության ծանրանալու հետ կապված բողոքներով: Բժիշկները թեստավորել են և հայտնաբերել կորոնավիրուս: Դրանից հետո կինը մեկուսացվել է բուժման համար: Բժիշկներից մեկի խոսքով՝ կնոջը հաջողվել է ապաքինվել, քանի որ նա ուժեղ է և կատարել է բժիշկների բոլոր հրահանգները: Նախատեսվում է, որ կինը որոշ ժամանակ կանցկացնի ծերանոցում՝ մասնագետների հսկողության ներքո, այնուհետև կարող է վերադառնալ տուն: