Ղարաբաղի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատանքն աննախադեպ էր. ՀՌՀՀ ղեկավար

Ղարաբաղի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքն աննախադեպ էր: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին ասաց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Ըստ նրա` հանրապետությունում առաջին անգամ է մոնիտորինգ իրականացվել, ցամաքային հեռարձակողների համար մեթոդիկան Ղարաբաղում եւս առաջին անգամ էր մշակվել: «Եվ առաջին անգամ այդ եզրակացությունը հանձնվեց հանրության դատին»,- ասաց Հակոբյանը` նշելով, որ Ղարաբաղում մոնիտորինգ իրականացնելը շատ ավելի հեշտ է, քան Հայաստանում, քանի որ հեռարձակման կենտրոնները (հեռուստատեսություն եւ ռադիո) զգալիորեն ավելի քիչ են: