Վրաստանի բնակչության մի մասը երեք ամիս չի վճարի էլեկտրաէներգիայի և գազի համար․ Գախարիա․ sputnik

Վրաստանի բնակչության մի մասը երեք ամիս չի վճարի էլեկտրաէներգիայի և գազի համար․ Գախարիա․ sputnik

Վրաստանի կառավարության որոշման՝ բոլոր բաժանորդների փոխարեն, ովքեր սպառում են ավելի քան 200 կՎտ էլեկտրաէներգիա և ավելի քան 200մ3 բնական գազ, պետությունը կվճարի երեք ամսվա վարձավճարները՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան միջկառավարական խորհրդի նիստում: Նա նշել է, որ կորոնավիրուսային համավարակը ծանր հարված է հասցրել տնտեսությանը, ինչը հետագայում կարող է առաջացնել աշխատատեղերի կորուստ: Կառավարությունն իր հերթին ամեն ինչ անելու է բնակչությունը պաշտպանելու համար: «Սա ներառում է աղբի հավաքման և ջրի վճարներ: Այս օգնությունը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացուն: Բայց մենք հասկանում ենք, որ դա բավարար չէ», - ասել է Գախարիան: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կպարզի, թե ով է կորցրել իր աշխատանքը և դրանից հետո այդ մարդկանց օգնելու համար հատուկ միջոցառումներ կանցկացնի: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Վրաստանում թույլատրվում է միայն դեղատների, մթերային խանութների, պահեստների, գյուղատնտեսական շուկաների, պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի խանութների, բենզալցակայանների գործունեությունը: