Օգնելը պարտադիր պաշտոն պետք է լինի՞․ Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանի հայտարարության մասին

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասում է՝ պատրաստ է եղել երկրորդ փուլի, հատկապես՝ առաջադրված թեկնածուների պայմաններում: «Ես իրականացրել եմ հարցումներ, և դա տեսնում էի, միայն Ստեփանակերտում մեր հաշվարկներից 1500 ձայնի տարբերություն տվեց՝ ի վնաս մեզ»,- նշեց նա։ Հարցին՝ արդյո՞ք Բակո Սահակայնը նոր պաշտոն կստանա Արայիկ Հարությունյանի կառավարությունում, Հարությունյանը պատասխանեց. «Նա հայտարարել է, որ մնալու է Ղարաբաղում և օգնելու է իշխանություններին։ Ինչ է՝ օգնելը միայն պաշտոն ստանա՞լն է: Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է»: