Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել․ Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը պատրաստ է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ Կառավարություն կազմելու համար արդյոք պատրա՞ստ է կոալիցիա կազմել մյուս թեկնածուների հետ։ «Առանձին անուններ չեմ հայտարարի։ Ժամանակին հայտարարել եմ՝ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը. սոցիալ-տնտեսական, Արցախի զարգացման, անվտանգության եւ կարեւոր պայմանը՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչպես նաեւ՝ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, միայն մի հարցում կարող է տարաձայնություն լինել՝ Ղարաբաղի հարցում։ Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրեր շրջանակներում, ապա մենք համագործակցելու ենք»։